«Ոսկեհատ»՝ ոսկեգույն հայկական խաղող
Ոսկեհատը հայկական էնդեմիկ սորտ է։ Այս սպիտակ պտուղներն արևի լույսի տակ իսկապես ոսկեզօծ են թվում, կիսաթափանցիկ, լույսի ճառագայթներով լցված:
Խաղողը քաղցր է, դրանից ստացվում են հիասքանչ գինիներ՝ և՛ չոր, և՛ աղանդերային, և՛ շերի:
Փունջը հագեցած է ծաղկային և մրգային սուր արտահայտվող համերով, զգացվում են նաև սեխի և տանձի երանգներ։
Շատ գիտակներ գինեգործական արվեստի գագաթնակետն են համարում Ոսկեհատի շերին (խերես):
Շատ դարեր համարում էին, որ շերի գինին միայն իսպանական է լինում: Ամեն ինչ փոխվեց 1931թ.-ին, երբ գիտնականները Ոսկեհատի գինիներում ևս շերիի խմորիչից հայտնաբերեցին խմորիչ թաղանթ:
Այդ ժամանակից ի վեր, ավելի քան 90 տարի Հայաստանում արտադրվում են հիասքանչ շերիներ՝ անկրկնելի համային փունջ և նշի թույլ բույր։
Հատկապես արժեքավոր են 30 տարվա հնեցման հազվագյուտ հայկական շերիները, որոնք իսկական հարստություն են դրանցով հիացող կոլեկցիոներների համար։
Այդպես են «ծնվում» «Զիմաստություն» և «Զխրատ» գինիները։