Eng   Հայ   Рус


Հաստատեք ձեր տարիքը

Կայքը պարունակում է տեղեկություններ ալկահոլային արտադրանքի մասին: խնդրում ենք հաստատել Ձեր տարիքը






«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ,
իմանալ զբանս հանճարոյ».


Սա Ս. Մեսրոպ Մաշտոցի հայերեն թարգմանած առաջին նախադասությունն է: Բացահայտենք և ճանաչենք իմաստությունն ու խրատը՝ ըմբոշխնելով հայկական գինու անզուգական համն ու բույրը:
Տեսականի

«Զիմաստութիւն» և «Զխրատ» Խերեսի տիպի տեսակավոր գինիները պատրաստված են հայկական էնդեմիկ ոսկեհատ տեսակի խաղողից: Ոսկեշող, նրբահամ գինին՝ արտահայտված առանձնահատուկ համով, անկասկած, կդառնա ցանկացած ճաշկերույթի զարդը:

Պահպանվել է 30 տարվա հնեցված գինու հավաքածուից փոքրիկ խմբաքանակ, որն իսկական գտածո է գնահատողների համար:

Վայելեք լավագույն բերքից ստացված հայկական գինու հրաշալի համը:
Մեր մասին

Առասպելական երկրում, Արարատ լեռան փեշերից է սկիզբ առնում հայկական հանրահայտ գինիների պատմությունը:

Նոյի տապանի երկար դեգերումներից հետո, այդուհանդերձ, մարդկանց հաջողվեց պահպանել խաղողի փոքրիկ ողկույզը: Եվ, ինչպես ավանդությունն է փաստում, Նոյն Արարատյան դաշտում ծնկի իջավ և լեռան ստորոտում խնամքով տնկեց այդ բողբոջը: Զարմանալիորեն հյութեղ, քաղցր պտուղներով բերք ստացան: Խաղողի այնքան առատ բերք էր ստացվել, որ ավելացածը տակառների մեջ լցրեցին և տեղավորեցին նկուղում: Իսկ ձմռանը, երբ Նոյի գերդաստանն ուզեց վերհիշել ամառն ու պտուղներ ճաշակել, պարզվեց, որ պաշարները տրորված են, թթվահամ: Ի՜նչ հիասթափություն ապրեցին: Բարեբախտաբար, ինչ-որ մեկը փորձեց անսովոր, բայց հաճելի բույր ունեցող հյութը, որ հավաքվել էր տակառում:
Եվ իսկական հրաշք տեղի ունեցավ, պտուղներից զարմանահրաշ հյութ էր առաջացել՝ նրբահամ և հոգուն ժպիտ պարգևող:
Ըստ լեգենդի՝ հայկական հողում այդպես սկզբնավորվեց խաղողագործությունն ու գինեգործությունը:

Հնագույն ժամանակներից են գալիս Հայաստանի Արագածոտնի մարզի խաղողագործության ավանդույթները։


Հետադարձ կապ

Արտադրող՝ «ՅՈՒ ԷՄ ԼԻԳԱԼ» ՍՊԸ

 ՀՀ, Արագածոտնի մարզ, Օշական համայնք, Մաշտոց 9

 info@zbans.am

 +374 93 791 997